Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Բացվեց գեղանկարիչ Վարդան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը՝ ինքնատիպ ոճով, գունային հետաքրքիր համադրություններով

Բացվեց գեղանկարիչ Վարդան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը՝ ինքնատիպ ոճով, գունային հետաքրքիր համադրություններով
25.09.2015 | 20:10

Սեպտեմբերի 25-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում բացվեց գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Վարդան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված են հեղինակի վերջին 10 տարիների մոտ 50 գործեր՝ գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։

Վարդան Պողոսյանն անհատական ցուցահանդեսները համարում է արվեստասեր հասարակության հետ հաղորդակցվելու միջոց։ Նկարիչը նշում է, որ յուրաքանչյուր հեղինակ պետք է ունենա իր անհատական ձեռագիրը։ Նա նաև նկատում է, որ արվեստագետի կյանքի տարբեր շրջաններում փոխվում են արտահայտչամիջոցները. երիտասարդ տարիքում գուցե մոխրագույն երանգներն են գերիշխում, քանի որ այդ շրջանում մարդիկ մի փոքր հոռետես են, բողոքող ու ըմբոստ։ Մեծանալով աշխարհն ավելի գունեղ ես տեսնում, ինչն արտահայտվում է կտավների մեջ։
Վարդան Պողոսյանի նկարներն առանձնանում են յուրօրինակությամբ և ինքնատիպ ոճով, գունային հետաքրքիր համադրություններով։ Հեղինակը նկատում է, որ վերջին շրջանում ավելի շատ նկարում է նատյուրմորտներ։
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը խորհրդանշական համարեց այն փաստը, որ Վարդան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը բացվում է հենց գեղարվեստի պետական ակադեմիայում՝ նրա հարազատ օջախում։ «Շատ կայացած, հետաքրքիր նկարիչ է, արվեստագետ, ով մեծ ասելիք ունի թե′ հանրությանը, թե′ ուսանողներին»,- ասաց գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորը։
Վարդան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նկատեց, որ Երիտասարդական հիմնադրամը միշտ երիտասարդ ստեղծագործողների կողքին է։ «Երիտասարդ ավեստագետների համար այսօր դժվար է ցուցահանդեսներ կազմակերպելը։ Այդ իսկ պատճառով հիմնադրամը վերջիններիս կողքին է։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի նման հարթակներում հնարավորինս շատ հանդիպեն արվեստագետներն ու երիտասարդները, քանի որ այսպիսի միջոցառումներն ապահովում են մարդկանց մշակութային շփումը, հղկում ճաշակը։ Իսկ մշակույթի հետ շատ առնչվող մարդն ավելի բարի է, ավելի նրբանկատ ու խաղաղասեր»,- ասաց Կարեն Ավագյանը։

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ